Մայրենի

Ոսկու կարասը

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։
    Աղքատ-հարուստ, անգետ-գիտուն, գոռում-շշնջում, ճշմարիտ-սուտ:
  2. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները:
    Աչքդ լո՛ւս-շնորհավոր,  աչքերը չորս է բաց անում-զարմանում է:
  3. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։
     Վարուցանքի-վար+ուցանքի, թագավոր-թագ+ավոր
  4. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։
    Դա խոսում է մարդու բարուցյան մասին:
  5. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։
    Որովհետև այդ կարասը Աստված գյուղացիներին էր ուղարկել:
Մայրենի

Աշխատանք դասարանում

1. Խմբագրեք պատմությունը ։

Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից. նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։ 

Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․

-Ծերունին այսօր երջանիկ է, չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։ 

Ամբողջ գյուղը հավաքվեց ծերուկին հարցնում էին.

-Քեզ ինչ է պատահել, ինչ է եղել։ 

-Ոչինչ ,-պատասխանում էր ծերուկը,- ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել, բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա թե ինչու եմ երջանիկ։ 

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ-անբախտ, հոգնել-տանջվել, երջանիկ-ուրախ, ջանալ-աշխատել։ 

3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։ 
Դժգոհ-երջանիկ:

4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ 
Ամենադժբախտ, մռայլ, թթված, դժգոհ, թունոտ, երջանիկ:

5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։ 
Պատմության գաղափարը այն է, որ ցանկացած տարիքում մարդիկ կարող են երջանիկ լինեն:

6. Պատմության համար վերնագիր հորինեք։  
Երջանիկ ծերունին:

Մայրենի

Փետրվար ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

Ես շարունակում եմ կարդալ ՛՛Չիպոլինոի արկածները՛՛ գիրքը: ԵՎ ես արդեն հասել եմ 16-րդ էջը: Գիրքը գնալով ավելի հետաքրքիր է դառնում: Ես շատ եմ հավանել այդ գիրքը:

Մայրենի

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.   Ընդգծված բառերը փորձի՛ր հանել. ի՞նչ բառեր դուրս կգան նրանց հետ, ինչո՞ւ:

Ամբողջ երեկո խոսում էինք:

Կանգնել էր հաղորդավարի խցիկի մոտ:

Իր կյանքն ապրում է:

Վիճում էր ու պատասխանում նրան ուղղված հարցերին:

Սիրում է ընկերներին օգնել:

Որտեղ ասես լինում ես:

Լավ էր, ամեն ինչ վերջացրինք:

2. Նախորդ  վարժության ընդգծված կապակցությունների մեջ մտնող բառերը գրի՛ր տրված երկու խմբերում:

Ա. Դպրոց, սեղան, …:

Բ. Դիմաց, տակ, …:

3.Հեռու բառի հետ կապակցի՛ր տրված բոլոր բառերը: Դրանք ի՞նչ ձևով դրվեցին:

Քաղաքից հեռու, տնից հեռու, ծնողներից հեռու, վրանից հեռու, կայարանից հեռու, ընկերությունից հեռու, արևից հեռու:

Մաթեմատիկա

22.02.2024

826.Օգտվելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքներից՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով..
բ)-1/2-2/5+1.3/4+2/5+4.1/4=11/2
դ)-9.2/7-4/21+8/9+8.2/7-8/9=-25/21

827.Հաշվե՛ք (a + b) + c և (c + b) + a արտահայտությունների արժեքները,
եթե՝
բ)a=10.17/30== 3103/300

828.Հաշվե՛ք a ⋅ (b ⋅ c) և c ⋅ (b ⋅ a) արտահայտությունների արժեքները,
եթե՝
բ)a=+5/9=5. 55/567

835.Կատարե՛ք ռացիոնալ թվերի բաժանում՝ նախապես դրանք գրի
առնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով.
բ)(-2/3):(+1.5/6)=-5/9
դ)(-7.4/9):(-11.2/9)=+6767/81

Մայրենի

Աշխատանք դասարանում

1. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:

Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունն ու բողոքը:

Ջրի ճողփյուն լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում:

Մոտիկից լսվող ճարճայունն անակնկալի բերեց մեզ:

2. Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ (բարդ, ածանցավոր) բառեր կազմի՛ր, որ ցույց տան՝

ա) առարկա (գոյական)-Քաջ, վախ, պարզություն, սառնություն:

բ) առարկայի հատկանիշ (ածական)-քաջ, վախկոտ պարզ, սառը:

գ) գործողություն (բայ)-քաջալերել, վախենալ, պարզել, սառել:

Քաջ, վախ, պարզ, սառն:

3. Ընդգծված գոյականները փորձի՛ր հանել. ի՞նչ բառեր դուրս կգան նրանց հետ, ինչո՞ւ:

Սիրով էր պատմում ընկերոջ մասին:
Սիրով էր պատմում:

Պայմանավորվել էինք հանդիպել քարի մոտ:
Պայմանավորվել էինք հանդիպել:

Որդու նման սիրում էր այդ կնոջը:
Սիրում էր այդ կնոջը:

Ամեն ինչ անում էր որդու փոխարեն:
Ամեն ինչ անում էր:

Չնայած կոպտությանը՝ քնքուշ ու բարի սիրտ ունի:
Քնքուշ ու բարի սիրտ ունի:

Տունը լավ կահավորել է ու ամեն ինչ ունի՝ բացի գրասեղանից:
Տունը լավ կահավորել է ու ամեն ինչ ունի:

Կյանքը չի պատկերացնում առանց հեռուստացույցի:
Կյանքը չի պատկերացնում:

Մաթեմատիկա

19.02.2024

822.Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար
բազմապատկման տեղափոխական օրենքը ճիշտ է.
բ)(-2/3)x(+3/5)=-2/5
դ)(-2.1/2)x(-3.8/9)=+175/18
զ)(+5.4/7)x(-9.1/3)=-7/13

824.Ստուգե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված եռյակի համար բազմապատկման զուգորդական օրենքը ճիշտ է.
բ)-9/10x-9/10,x(-7)=7

834.Ռացիոնալ թվերը ներկայացնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով՝ կատարե՛ք բազմապատկում.
բ)(-16/17)x(-1.3/8)=+11/34
զ)(-4.5/6)x(+9.3/4)=29/24

Մայրենի

Մայրենի լեզվի օր

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան
—————————————————————————————————————————-
ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդն անընդհատ աղոթում էր Աստծուն և խնդրում էր.
-Աստված, գոնե մեկ անգամ ինձ տուր, ինչ կլինի: Տուր, որպեսզի մի քիչ մարդավարի ապրեմ:
Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջում է: Նա գնում է Աստծո մոտ և ասում է.
-Տեր Աստված, ոչ մեկ քեզ այդքան չի խնդրել, մեղկ է նա: Մեկ անգամ էլ այդ մարդուն տուր:
-Ասելիք չունեմ, կօգնեմ և կտամ: Բայց բազկաթոռի վրա պառկել է ու ասում է տուր հա տուր: Նման մարդուն ինչպե՞ս տամ: Անպիտանը գոնե տեղից վեր կենար և կաշխատեր, ես էլ կօգնեի: