Մայրենի

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

2. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:
ա) Այգեբաց-այգի+ա+բաց-հողից ազատել, այգաբաց-այգ+աքբաց-լուսաբաց:
բ) Հայելի-հայ+ել+ի-առառկա, որով կարող ենք նայել մեզ, հայացք, ծովահայաց-ծով+ա+հայ+աց-ծովին նայել: (գրաբ. հայել — նայել)
գ) Ակնթարթ-ակն-թարթ, ակնդետ, ակնոց:
դ) Քինախնդիր-քին+ա+խնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել —
փնտրել):

Մայրենի

Մանուշակը Հյուսիսային բևեռում

1. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:
Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով: Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր:

2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:
Լուսաբացին բոլորը տեսան, որ մանուշակը թառամել է: Թեքված բարակ ցողունին, նա պառկած էր ձյան վրա՝ գունատ ու անկենդան: Եթե հնարավոր լիներ բառերով արտահայտել նրա վերջին միտքը, մենք երեւի լսեինք հետեւյալը.
_Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:

3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը:
Հեքիաթը ջանում էր հասկացել կարդացողին, որ գործը կարելի և պե´տք է սկսել, եթե նույնիսկ չկարողանաս այն մինչև վերջ տանել: Գուցե, եթե մեկը չսկսի ոչ ոք չի կարողանա օրինակ վերցնել և շարունակել:

4. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:

Օրինակ՝

Ինձ մոտ նոր դասագրքեր կա: — Ինձ մոտ նոր դասագրքեր կան:

Գարնանը օրերը երկարում է:

Նրա մազերը սև է:

Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում է:

Կատվի աչքերը ճրագի պես վառվում էր:

Ուրախ էր անցնում նրա օրերը:

Ցրտերն ընկավ:

Ջրերը կտրվեց:

Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում:

Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում:

5. Պարզ համառոտ նախադասություններն ընդարձակի՛ր:

Ընկերդ վախենո՞ւմ է:

Հիշեցնե՞մ:

Պիտի համոզե՞մ:

Ծառը ծադկե՜լ է:

Որդիս պիտի կարողանա:

Հիշի՛ր:

Վստահի՛ր:

Բերե՛ք:

Մայրենի

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Նա թագավորին նամակ էր գրել իր որդու` Եգորի մասին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը` Վահագնին:

Նուբարենց տունը  համարյա ամեն օր լի էր ,  հյուրերով ` Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին ` Վահրամին , մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

2. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։


Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նո գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ոցբ ու՝ կացչի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ

Ա) գրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,
Պատմության ասելիքն այն է, որ պետք չէ ամեն պատճառի հավատալ և պետք չէ խորամանկ լինել, սակայն խորամանկությունը շատ տեղեր կարող է օգնել։

Բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի),

Տերը անուշադիր էր քանի որ չէր տեսել գողին։

Պահակն անխելք էր, որովհետև հավատաց գողին։

Գողը շատ խելացի էր, որովհետև շատ լավ փախուստի ձև մտածեց։

Գ) գործողության վայրը նկրագրի՛ր
Ինձ թվում է  դա մի հսկա , բարձրահասակ շենք էր : Որտեղ ապրում էին հարուստները : Շենքը գտնվում էր քաղքի կենտրոնում : Ի՞նչու կհարցնեքդուք ես կասել որովհետև ուզեցի :

Դ) բացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝
     ա/ գողը,

     բ/  պահակը․

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»

Գողը — Նա հասկանում էր , որ տան տերրերը կլացեն երբ կտեսնեն , որ իրենց տունը կողոպտել են :

Պահակը — Կարծու էր , որ տան տերերը լացելու են որովհետև մարդ են կորցրել :

Ե) Վերանգրի՛ր ։

Խորամանկ գողը:

Մայրենի

Միդիաս թագավորը

  1. Բացատրի՛ր մգեցրած բառերը։

շվայտցոփ կյանք վարող

քարշակ-տրակտոր կամ ավտոմեքենա

                             կուռ-կռելով ամրացրած

  1. Բնութագրի՛ր Միդիաս թագավորին։

Միդրա թագավորը շվայտ էր

  1. Ի՞նչ խորհուրդ կտաս Միդիաս թագավորին։

Որ նա անընդհատ չծախսեր իր գումարը առօրյայում։

Մայրենի

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում

Մարդիկ միշտ հիշվում են իրենց արարքներով: Ավելի լավ է լինել բարի և լավ մարդ, որպեսզի մարդիկ քեզ հիշեն լավ և դրական մարդ, քան մյուսները քեզ հիշեն վատ կերպով: Լավ մարդկանց ճանաչում են նրանց բարեգործությունների և ուրիշ լավ արարքներով իսկ վատ մարդկանց ճանաչում են նրանց վատություններով: Ոչ մեկ չի ուզում որ նա վատ մարդ լինի, բայց ինչ որ հանգամանքներ նրան կարող են խանգառել:

Մայրենի

Ապրիլ ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

Ես շարունակում եմ կարդալ ,,Չիպոլինոյի արկածները,, գիրքը: Ես արդեն 32 էջ կարդացել եմ: Գիրքը ինձ շատ է դուր եկել, քանի որ այն շատ հետաքրքիր է: Ես կշարունակեմ գիրքը կարդալ:

Մայրենի

Ամպը

  1. Բացատրի՛րբառերը՝ սարսռալ, մաճ, ակոս, զանազան, շիկացած, ճաշթող, մացառ, ճախրել։

Սարսռալ-դողալ

Մաճ-հակկալ

Ակոս-կորի

Զանազան-տարբեր

Շիկացած-կարմրել

Ճաշթող-ճաշադադար

Մացառ-թուփ

Ճախրել-թռչել

  1. Բանաստեղծությունիցդուրս գրի՛ր  բայեր:

Հառաչում, դողում, գալիս, փաթափվում, թավալվում, վեր էր կենում, բարձրանում, դառնում, դնում, նայում, դռռար, ճախրում։

  1. Բանաստեղծությունիցդուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:

Ինձ դուր եկավ այս հատվածը՝

Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

  1. Պատմիրամպի մասին:

Ամպը հառաչում էր, դողում, սարսռում էր լեռան լանջին։

  1. Յուրաքանչյուրչորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:

Ամպը

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

կողերն ի վեր

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Ճաշթող

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Մռռան

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

Հարցեր

Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:

Մայրենի

Համո Սահյան

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:

Մայրենի

Իմ աշխարհը

Երկրի վրա յուրաքանչյուր մարդ ունի իր աշխարհը: Իմ աշխարհը դա իմ ընտանիքը է, իմ դպրոցն ու ընկերները։ Ես իմ աշխարհը տեսնում եմ շատ գունեղ, պայծառ ու հետաքրքիր: Իմ աշխարհում բոլոր մարդիկ հարգում և գնահատում են միմյանց, քանի որ սա ամենակարևոր բանն է, որ պետք է լինի յուրաքանչյուր մարդու աշխարհում։ Իմ աշխարհը հնարավորությունների և իմ նպատակների աշխարհն է: Այստեղ ես հավատում եմ ինձ ու իմ ուժերին, ձգտում եմ հասնել իմ նպատակներին ու երազանքներին։ Այս աշխարհում սահմանափակումների չկան, կա միայն աճ ու զարգացում ։

Մայրենի

Ի՞նչ է ասում 

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

1. Բացատրի՛ր բառերը՝ կածան-Ոտքի նեղ ճանապարh, քարավան-Որևէ բանով բեռնավորված միատեսակ փոխադրամիջոցների շարասյուն, պատռած-ճղած.,մեծաժխոր-աղմուկ բարձրացնող, ապառաժ-քարի զանգված: 

2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ: 

3. Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել’  ի՞նչ կասի: