Մայրենի

Արձակուրդային նախագիծ

1. Ընտրել որևէ գիրք, ընթերցել։ 
Չիպոլինոյի արկածները:

2. Ներկայացնել գրքի վերլուծություն՝ պատումի և տեսանյութի տեսքով։ 
Ես գիրքը ամբողջությամբ չեմ կարդացել գիրքը բայց կպատմեմ այն ինչ որ կարդացել եմ:
—————————————————————————————————————————-
Չիպոլինոն մի տղա է ով ապրում է աղքատ ընատանիքում: Նրանք տագավորը չի սիրում բարի մարդկանց, և հրամայում է որ Չիպոլինոյի հայրիկին տանեն բանտ: Չիպոլինոյի հայրիկը Չիպոլինոյին ասում է որ Չիպոլինոն ճամփորթի տարբեր երկրներով և գյուղերով: Չիպոլինոոն գնում է մի գյուղ և ծանոթանում է Քավոր Դդմիկի հետ: Քավոր Դդմիկը ունենում է մի խրճիտ: Իսկ հետո նա առնում է շատ ծղոտներ և կառուցում է մի տուն: Բակի երեխաները ամբողջ օրը բարձրանում են Քավոր Դդմիկի տան վրա բայց Քավոր Դդմիկը միշտ նրանց շաքարաքլոր էր առնում և երեղաները էլ չեն բարձրանում Քավոր Դդմիկի տան վրա: Իսկ հետո գալիս է Սինյոր Պոմիդորը և կռվում է Քավոր Դդմիկի հետ:
—————————————————————————————————————————-
Դեռ այսքանն եմ կարդացել:

3. Վերլուծությունը պետք է ներառի՝ 

  •  ինչի՞մասին էր ստեղծագործությունը, ընդհանուր, մեկ- երկու նախադասություն, 
    Ստեղցագործուցյունը Չիպոլինոյի և իր ընտանիքի մասին էր:
  • ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ասելիքը, 
    Ստեղծագործությունը սովորեցնում է որ չպետք է լինենք ագահ:
  • ստեղծագործության հերոսներ, ովքե՞ր են, բնութագրի՛ր՝ ներկայացնելով նրանց դրական և բացասական կողմերը, դերը ստեղծագործությունում, քո վերաբերմունքը,
    Չիպոլինո-բարի, Քավոր Դդմիկ-անկիրթ, Սինյոր Պոմիդոր-նենգ

    առանձնացրո’ւ և ներկայացրո՛ւ հետաքրքիր հատվածներ, կարևոր մտքեր՝ քո մեկնաբանությամբ, 
    Ինձ հետաքրքրեց այն հատվածը որ Քավոր Դդմիկը և Սինյոր Պոմիդորը վիճում են իրար հետ:
  • ի՞նչ  կարծիք ունես ստեղծագործության վերաբերյալ, քեզ դո՞ւր եկավ, ինչո՞ւ, ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը։ 
    Ստեղծագործությունը շատ հետաքրքիր է այն սովորեցնում է որ չպետք է լինենք ագահ:
Մայրենի

Մարտ ամսվա ընթացքում ուրբաթ օրերը  գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

Ճիշտ է միքիչ ծիծաղելի է, բայց ես շարունակում եմ կարդալ Չիպոլի արկածները գիրք: ես արդեն 26 էջ կարդացել եմ, և գիրքը գնալով ավելի է հետաքրքրանում: Ես գիրքը կշարունակեմ կարդալ, որովհետև այն շատ հետաքրքիր է:

Բնագիտություն

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան.հունվարի 28-փետրվարի 2

1.Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

2.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

3.Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն:
Հեղուկային ջերմաչափը կարող է լինել սնդիկային կամ սպիրտային։

4.Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:

Բնագիտություն

Ջերմային երևույթների բազմազանությունը

1.Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Եռումը, պնդացումը, գոլորշացումը, խտացումը, եռումը։

2.Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալման ժամանակ նյութը պինդ վիճակից դառնում է հեղուկ իսկ պնդացման ժամանակ հակարակը պինդ դիճակիծ հեղուկ։ Նյութը հալվելու համար այն պետք է հասնի իր որևէ աստիճանի։ Օրինակ սառույցը հալվում է 0C-ից վերև աստիճանի ժամանակ։ Նաև 0C աստիճանի ժամանակ նյութը կարող է և հեղուկ և պինդ վիճակի լինել։

3.Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Այն կոչվում է C։

4.Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Գոլորշացման ժամանակ նյութը հեղուկ վիճակից փոխվում է գազային իսկ խտացման ժամանակ հակարակը գազային վիճակից հեղուկ։ Գոլորշացման և խտացման մի օրինակ կա։ Դա անձրևն է։ Երբ երկրի մակերևույթի վրա ջուրը գոլորշանում է այն գնում է վերև որտեղ ջերմաստիճանը ցացր է և ջրի կաթիլները խտանում են և իջնում ներքև։

Բնագիտություն

Ջերմային էներգիայի աղբյուրները

1.Ո՞րն է Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրը.
Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է:

2.Ի՞նչ վառելանյութեր են ձեզ հայտնի:
Փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը։ 

Բնագիտություն

Մարմինների էլեկտրականացում

1.Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է: 

2.Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :

Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):

Բնագիտություն

Լուսնի անդրադարձումը :Հայլիներ

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
ժամանակ լույսը բեկվում է. անկման կետում լույսի
ճառագայթը փոխում է իր ուղղությունը։ Օրինակ, երբ
լույսի ճառագայթը օդից անցնում է ջրի մեջ, ջրի մակերևույթի վրա՝ անկման կետում, փոխում է իր ուղղությունը բեկում է:


Տարբերությունը այն է, որ լույսի բեկում ցույց է տալիս կոտրած իր իսկ, լույսի անդրադարձումը:

2. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, ապակե մարմին, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Fկետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ:

4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։


5.Նշի՛ր հայելիների տեսակները

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր։


6.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն։

Բնագիտություն

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

1.Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ: Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։ 

2.Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։

3.Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։

4.Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Բնագիտություն

Էլեկտրական հոսանք,Կայծակ

1.Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը:

2.Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելների օգնությամբ:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը: 

3.Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է: Չի կարելի պառկել գետնին:Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում: Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է…