Պատմություն

Հայկազունիների նոր թագավորությունը Ք.ա. 7-6 դարերում

1. Ի՞նչ է հաղորդում Մովսես Խորենացին Սկայորդու մասին:

Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշպանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:

2. Ո՞վ է Պարույր Հայկազունին:

Պարույրը եղել է Սկայորդու որդին։ Իր հայրը նրան նշանակել էր հայոց զորքի հրամանատար։

3. Ներկայացրեք նրա գործունեությունը:

Ք.ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույրի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը: Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ` ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճաբաչվեց Հայաստանի թագավոր:

4. Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը: Ինչու՞:

Ք.ա. 580-570-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը: Վերջինիս անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական:

5. Նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:

6. Ե՞րբ է գահակալել Տիգրան 1 Երվանդյանը: Ինչու՞ նա օգնեց Կյուրոս Մեծին:

Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին` Տիգրան 1 Երվանդյանը (Ք.ա. 570-525 թթ.): Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով:

Ք.ա. 550 թ. Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր (հայտնի դարձել Աքեմենյան տերություն անունով): Վերջինիս սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան:

Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան 1-ը: Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա: Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուչոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո` մինչև Ք.ա. 522 թ.:

Տիգրան Երվանդյանին հաջորդեց նրա ավագ որդի Վահագնը: Նրան անվանակոչել էին ի պատիվ ռազմի և քաջության աստված Վահագնի:

7. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց պատմահայրը Տիգրան Երվանդյանին: Ներկայացրեք նրա թագավորության սահմանները:

Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին:

Պատմություն

Վանի աշխարհակալ տերությունը

1․ Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։

Բնութագրում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

2․ Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։

Ամփոփելով Արգիշտի 1-ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց։

3․ Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։

Արգիշտի 1-ը հիմնադրեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին։ Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։
4․ Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։

Նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։
5․ Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։
6․ Համեմատեք Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի նվաճումները։

Արգիշտի 1-ինը ունեցել Է մեծ պետություն և հզոր բանակ, իսկ Սարդուրի 2-ի շնորհիվ չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Պատմություն

Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

1․ Ասորեստանի ո՞ր արքաներին հաջողվեց վերականգնել իրենց տերության դիրքերն Առաջավոր Ասիայում։
Ասորեստանի արքա ԹիգլաթՊալասար III Ք․ա․ (743թ․), և Ք․ա․ (735թ․)։
Ասորեստանի դիրքերն ամրապնդեց նաև Սարգոն II

2․ Սարգոն 2-ը երբ է կողոպտել Արդինի-Մուսասիր տաճարը։
Ք․ա․ (714թ․)

3․ Հատկապես ո՞ր կողմ էր ուղղված Ռուսա 2-ի նվաճողական քաղաքականությունը։
Ռուսա II քաղաքականությունը ավելի շատ կրում էր դիվանագիտական մոտեցում։

4․ Ո՞վքեր էին կիմերները։ Ի՞նչ քաղաքականություն իրականացրեց Ռուսա 2-ը կիմերների նկատմամբ։
Կիմերները ռազմաշունչ ցեղեր էին։
Ռուսա II բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատեց կիմերների հետ և նպաստեց նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսա 2-ը կարողացավ կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։ Փաստորեն դիվանագետ արքան ոչ միայն կարողացավ կանխարգելել կիմերների հնարավոր հարձակումներն իր երկրի վրա, այլև նրանց դարձրեց իրեն դաշնակից, ապա ուղղեց իր թշնամի Ասորեստանի դեմ։

5․ Ի՞նչ գիտեք Թեյշեբաինի քաղաքի մասին։
Ես գիտեմ, որ իր պատվին կառուցել էն Կարմիր բլուր քաղքը։

Մայրենի

Կարդալ բայը չի սիրում հրամայական

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 
  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 
    Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 
    Ես եկա այն եզրակացությանը որ պետք է ժամանակ տրամադրենք կարդալուն:
  • Բացատրի՛ր վենագիրը: 
    Վերնագրի իմաստն այն է, որ ոչմեկ չի սիրում երբ իրենց հրամայում են: