Հունվարյան ճամբար

Դիլիջան

Մենք գնացինք դիլիջան ամսի 19-ին և վերադարՄենք գնացինք Դիլիջան ամսի 19-ին և վերադարձանք ամսի 21-ին: Մենք առաջին օրը գնացին աշխարհի ամենալավ դպրոցը,իսկ երկրորդ օրը մենք գնացինք Հաղարծին եկեղեցի։Մենք հետո բարձրացանք մի մեծ սար,որտեղ էլ տեսանք անհայտ ջրվեժը՝շատ տպավորիչ էր,գեղեցիկ տեսարան էր: Երրորդ օրն էլ մենք գնացինք քայլարշավի:Ամեն բան հրաշալի էր։

Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբար-օր 7
Մենք այսօր գնացինք սահադաշտ: Այնտեղ մենք գնացինք ոտքով: Ճիշտ է շատ ցուրտ էր, բայց մենք գնացինք: Ես կարողացա սահել չմուշկներով: Այնտեղ շատ հետաքրքիր անցավ:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - screenshot-2024-01-17-093955.png



Հունվարյան ճամբար-օր 8
Այսօր Հունվարյան ճամբարի 8-րդ օրն է: Մեզ մոտ եկել էին Ը. Սմբատը և Ը. Ալեքսը: Նրանք մեզ սովորեցրեցին մի նոր դաս: Այսօր նույնպես շատ հետաքրքիր անցավ:


Հունվարյան ճամբար-օր 9
Մենք այսօր գնացինք խեցեգործության: ԵՎ ես շարունակեցի իմ կիսատ թողնված աշխատանքը: Ես նաև սովորեցի աշխատել GeoGebra ծրագրով: Իսկ հետո Ը. Արշակը մեզ տրամաբանական հարցեր տվեց:

Հունվարյան ճամբար

Դեպի Դիլիջան.նախապատրաստական աշխատանք

Քաղաքային համայնք Տավուշի մարզում, Դիլիջանի տարածաշրջանում: Նախկինում մտել է Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Դելիժան, Դելիջան, Դիլի, Դիլիջան Հին, Փոքր Տիլի, Տիլիճան անվանումները: Քաղաքային բնակավայր է դարձել 1938 թ-ին: Դիլիջան անվանումը համեմատաբար նոր ժամանակներում է հիշատակվում, թեպետ անհնար է նրա ծագումը վերջնականապես պարզաբանել: Ոմանք նրա ծագումը կապում են ադրբեջաներեն ,,դելի,,` խենթ և ,,ջան,,` հոգի, սիրտ բառերի հետ, իսկ ոմանք էլ կապում են ինչ որ Դիլիջան կոչվող իշխանի  անվան հետ: Ըստ ժողովրդական ստուգաբանության ,,Դիլի  ջանը,, նշանակում է ,,քաղցր լեզու,,: Մեկ այլ տարբերակի համաձայն քաղաքի անվանումը կապում են Դիլի անունով մի մարդու հետ, որին գայլերը հոշոտել են անտառում և նրան որոնող հարազատները երկար ժամանակ ձայնարկել են ,,Դիլի ջան,,:

Քաղաքը տեղադրված է Աղստև գետի ափին, Հալաբի և Փանբակի լեռնաշղթաների միջլեռնային հովտում` ծովի մակարդակից 1300-1330մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ցուրտ ձյունառատ ձմեռներով և տաք, համեմատաբար խոնավ ամառներով: Հաճախակի են լինում մառախուղները: Հունվարյան միջին ջերմաստիճանը -2 է, հուլիսյանը` 18-20: Տարեկան թափվում են 600-650մմ մթնոլորտային տեղումներ: Քաղաքի միջով հոսում է Աղստևը Դիլիջան և Բլդան վտակներով: Բնական լանդշաֆտները անտառներն են: Դիլիջանի մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է Հայաստանի արգելանոցներից մեկը` Դիլիջանի ազգային պարկը: Ունի հանքային բուժիչ ջուր, որը ջրառատ աղբյուրների ձևով բխում է Բլդան գետի ձորում: Իր քիմիական բաղադրությամբ նման է ,,Բորժոմի,, և ֆրանսիական ,,Վիշիի,, հանքային աղբյուրներին: Քաղաքի շրջակայքում են գտնվում Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, մոտ 15կմ հեռավորության վրա Հաղարծին  վանքային համալիրը:

Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբար-օր 1

Այսօր հունվարյան ճամբարի առաջին օրն էր: Մենք քննարկեցինք թէ ինչ ենք անելու հունվարյան ճամբարի ընթացքում: Իսկ հետո գնացինք մի վայր որտեղ կաին շատ կենդանիներ և բույսեր: ԵՎ վերջում Ընկեր Անահիտի հետ Ռուսերեն արեցինք:

Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարի ամփոփում

Այսօր Հունվարյան ճամբարի վերջին օրն է: Մենք մեր ճամբարի օրերը շատ լավ ենք անցկացրել: Ես շատ եմ ուզում որ ճամբարը ավելի եարկար տևեր:Մենքգնացել էինք սահադաշտ, պատրաստել էինք պիցցա խաղացել էինք ազգային խաղեր: Մեզ մոտ նաև քոլեջից բարձր դասարաններից սովորողներ էին եկել և մեզ նոր ծրագրերով աշխատել էին սովորեցրել: Ես նաև մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմեբին:

Ճամբարային առաջին օրվա ամփոփում
Հունվարյան ճամբար, ամթեմատիկայի ֆլեշմոբ:
Ճամբարային երրորդ օրվա ամփոփում:
Ճամբարային 4-րդ օրվա ամփոփում:
Ճամբարային 5-րդ օրվա ամփոփում:
Ճամբարային 6-րդ օրվա ամփոփում:
Թարգմանություն Ռուսերենից:
Ճամբարային 7-րդ օրվա ամփոփում:
Ճամբարային 8-րդ օրվա ամփոփում:
Խնդիրների կազմում:
Ճամբարային 11-րդ օրվա ամփոփում:
Ճամբարային 12-րդ օրվա ամփոփում:
Ճամբարային 13-րդ օրվա ամփոփում: