Մաթեմատիկա

31.01.2024

694.Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և
հարթության վրա նշե՛ք հետևյալ կետերը.
ա) (–2, –4), դ) (+1, –2), է) (+3, –3),
բ) (0, +3), ե) (+5, –5), ը) (–2, –6),
գ) (–1, 0), զ) (+4, –4), թ) (–5, +4


696.Ինչի՞ է հավասար աբսցիսների առանցքի վրա գտնվող կետի
օրդինատը։
  Պատ.՝ 0:

697.Գրե՛ք կետերի կոորդինատները (տե՛ս նկ. 77)


709.Գրե՛ք երեք հաջորդական ամբողջ թվեր, որոնցից ամենափոքրը
հավասար է 4, –3, 0 թվերից ամենափոքրին։
  Պատ.՝ -3, -2, -1:

Մայրենի

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.       Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):

Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկ մետր երկարությամբ երկու գլխանի օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցույց տվող նմուշը ձեռք է բերել տաս տարեկան մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետր երկարությամբ ճուտիկ էր:

Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձ կնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:

2.     Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույզ, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույս, երթևեկել, ունևոր, թեթևություն, մարզել, աղոտք, Ալվարդ, օրիորդ, կանխեղ։ 

3.   Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխկոնծի, առհասարակ, անթիվ-անհամար, կարծես թե, ութ հարյուր, առևտուր, ծափ-ծիծաղ։

 4.    Գտնել հոմանիշների հինգ եռյակ

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

Պոզ, եղջյուր, կոտոշ:
Քուն, նինջ, նիրհ:
Խորխորատ, կիրճ, վիհ:
Մարգարե, նախագուշակ, կանխասաց:
Բաղձանք, իղձ բաղձանք:

Մայրենի

Աշխատանք դասարանում

Գործնական քերականություն

1.      Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Առանց սահմանների հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենից մեծ պարտեզում և մեկ ամիս տևած որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակա տարածքներում գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի ամենից մեծ քաղաքները որպես նշանակություն չունեցող գյուղեր տեսներ:

Մայրենի

Դասարանական աշխատանք

  1. Ի՞նչ է նշանակում հայտնություն։ Ինչպե՞ս է այդ բառը կապվում բանաստեղծության բովանդակության հետ:
    հայտնություն-Հայտնելը, հայտնվելը:
  2. Բացատրի՛ր բառերը՝ փառք, շուք, խոցել, արևավառ, տկար։
    փառք֊ հայտնիություն

շուք֊ ճոխ

խոցել֊ բառիբուն վիրավորել

արևավառ֊ արեվից վառվող

տկար֊ անզոր

  1. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
    Բանաստեղծությունը արտահայտում է լավ տրամադրություն:
Մաթեմատիկա

30.01.2024

671.Հաշվե՛ք.
բ) –600 ։ (–150)=-4, դ) –420 ։ (–15)=28, զ) +837 ։ (–1)=-837,

672.Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում
կստացվի հավասարություն.
բ) 6 · (-6) = –36, դ) –9 · * + 1 = –80, զ) 2 – 3 · * = 20։

673.Հաշվե՛ք.
բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24 ։ (–6)=+8, դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4)=-8,

677.Տրված են երկու կոտորակներ՝
3141/7777 և 31413141/77777777:
Նրանցից ո՞րն է ավելի մեծ:

680.Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք
A (–2), B (+5), C (–8), D (–1), E (+2)
կետերը։

Հունվարյան ճամբար

Դիլիջան

Մենք գնացինք դիլիջան ամսի 19-ին և վերադարՄենք գնացինք Դիլիջան ամսի 19-ին և վերադարձանք ամսի 21-ին: Մենք առաջին օրը գնացին աշխարհի ամենալավ դպրոցը,իսկ երկրորդ օրը մենք գնացինք Հաղարծին եկեղեցի։Մենք հետո բարձրացանք մի մեծ սար,որտեղ էլ տեսանք անհայտ ջրվեժը՝շատ տպավորիչ էր,գեղեցիկ տեսարան էր: Երրորդ օրն էլ մենք գնացինք քայլարշավի:Ամեն բան հրաշալի էր։

Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբար-օր 7
Մենք այսօր գնացինք սահադաշտ: Այնտեղ մենք գնացինք ոտքով: Ճիշտ է շատ ցուրտ էր, բայց մենք գնացինք: Ես կարողացա սահել չմուշկներով: Այնտեղ շատ հետաքրքիր անցավ:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - screenshot-2024-01-17-093955.png



Հունվարյան ճամբար-օր 8
Այսօր Հունվարյան ճամբարի 8-րդ օրն է: Մեզ մոտ եկել էին Ը. Սմբատը և Ը. Ալեքսը: Նրանք մեզ սովորեցրեցին մի նոր դաս: Այսօր նույնպես շատ հետաքրքիր անցավ:


Հունվարյան ճամբար-օր 9
Մենք այսօր գնացինք խեցեգործության: ԵՎ ես շարունակեցի իմ կիսատ թողնված աշխատանքը: Ես նաև սովորեցի աշխատել GeoGebra ծրագրով: Իսկ հետո Ը. Արշակը մեզ տրամաբանական հարցեր տվեց:

Հունվարյան ճամբար

Դեպի Դիլիջան.նախապատրաստական աշխատանք

Քաղաքային համայնք Տավուշի մարզում, Դիլիջանի տարածաշրջանում: Նախկինում մտել է Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Դելիժան, Դելիջան, Դիլի, Դիլիջան Հին, Փոքր Տիլի, Տիլիճան անվանումները: Քաղաքային բնակավայր է դարձել 1938 թ-ին: Դիլիջան անվանումը համեմատաբար նոր ժամանակներում է հիշատակվում, թեպետ անհնար է նրա ծագումը վերջնականապես պարզաբանել: Ոմանք նրա ծագումը կապում են ադրբեջաներեն ,,դելի,,` խենթ և ,,ջան,,` հոգի, սիրտ բառերի հետ, իսկ ոմանք էլ կապում են ինչ որ Դիլիջան կոչվող իշխանի  անվան հետ: Ըստ ժողովրդական ստուգաբանության ,,Դիլի  ջանը,, նշանակում է ,,քաղցր լեզու,,: Մեկ այլ տարբերակի համաձայն քաղաքի անվանումը կապում են Դիլի անունով մի մարդու հետ, որին գայլերը հոշոտել են անտառում և նրան որոնող հարազատները երկար ժամանակ ձայնարկել են ,,Դիլի ջան,,:

Քաղաքը տեղադրված է Աղստև գետի ափին, Հալաբի և Փանբակի լեռնաշղթաների միջլեռնային հովտում` ծովի մակարդակից 1300-1330մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ցուրտ ձյունառատ ձմեռներով և տաք, համեմատաբար խոնավ ամառներով: Հաճախակի են լինում մառախուղները: Հունվարյան միջին ջերմաստիճանը -2 է, հուլիսյանը` 18-20: Տարեկան թափվում են 600-650մմ մթնոլորտային տեղումներ: Քաղաքի միջով հոսում է Աղստևը Դիլիջան և Բլդան վտակներով: Բնական լանդշաֆտները անտառներն են: Դիլիջանի մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է Հայաստանի արգելանոցներից մեկը` Դիլիջանի ազգային պարկը: Ունի հանքային բուժիչ ջուր, որը ջրառատ աղբյուրների ձևով բխում է Բլդան գետի ձորում: Իր քիմիական բաղադրությամբ նման է ,,Բորժոմի,, և ֆրանսիական ,,Վիշիի,, հանքային աղբյուրներին: Քաղաքի շրջակայքում են գտնվում Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, մոտ 15կմ հեռավորության վրա Հաղարծին  վանքային համալիրը: