Մայրենի

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:

Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ  լողափերում ու գետաբերանների մոտ են հանդիպում:

Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:

Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:

Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրները տորթը զարդարեց:

Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր  երկարությամբ:

2. Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

Կան ջրային խուզարկուներ («խուզարկու»), որոնք (որ) ծովերում (ծով) ուօվկիանոսներում (օվկիանոս) գանձեր (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային հաջողությունները (հաջողություն): Վագներն իր տնկեր (ընկեր) հետ Ֆլորիդայի ափի (ափ) մոտ խորտակված իսպանական նավ (նավ) ավելի քան միլիոն դոլար արժեքով (արժեք) գանձ (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ թիվ (թիվ) են կազմում այնպիսի որոնողները (որոնող), որոնք (որ) չեն կարողանում նույնիսկ որոնման (որոնում)ծախսը (ծախս) փակել:

3. Տեքստի գոյականները հոգնակի դարձրո՛ւ: Քn կարծիքով, ո՞ր գոյականների թիվը չպիտի փոխել:

Դանդաղ ընթանում են անապատի նավերը՝ ուղտերը. նրանց վրա սպիտակ ստվերի նման անշարժացել է հեծյալները: Ավազներն ու քարերը ասես շիկացած վառարան լինեն. կրակ են շնչում: Օդը կանգնած է: Կապտավուն երկինքը պատած է կիսաթափանցիկ կարմրավուն մշուշաքողով, և հորիզոնը գրեթե ձուլվել է երկնքին: Անապատի ճնշող լռությունը խախտում են միայն ուղտերի վզից կախված զանգուլակների միապաղաղ զնգզնգոցը: