Մայրենի

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1. Տրված բառերը խմբավորի՛ր ըստ խոսքի մասերի:

Հող, սղոց, դուր, բուժակ, փայտ, բահ, պտուտակ, վիրավոր, բուժել, գերանդի, աքցան, բժիշկ, փորել, մաքուր, ամրացնել, պտտել, կարել, վիրաբույժ, ցանել, գարնանային, դեղ, սրսկել, շաղ տալ, դեզ, վիրահատել, հարթ, դիզել, վիրակապել, փայլուն, ներկել, սև, սպիտակ, կանաչ, կարմիր:

Բայ-բուժել, փորել, ամրացնել, պտտել, կարել, ցանել, սրսկել, շաղ տալ, վիրահատել, դիզել, վիրահատել, ներկել:
Գոյական-Հող, սղոց, դուր, բուժակ, բահ, պտուտակ, գերանդի, աքցան, բժիշկ, վիրաբույժ, դեղ, դեզ:
Ածական- փայտ, վիրավոր, մաքուր, գարնանային, հարթ, փայլուն, սև, սպիտակ, կանաչ, կարմիր:

2. 136.   Ա շարքի ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս, ինչո՞վ են տարբերվում Բ շարքի ընդգծված բառերից:

Ա. Ձայնավոր հնչյուն: —                    ԲՀնչուն երգ ու ծիծաղ:

Ձիերի դոփյուն: —                              Դողդոջուն ձեռքեր:

Զգեստների շրշյուն: —                       Շրշուն քող:

Դռան բախյուն: —                              Բաբախուն սիրտ:

Ջրվեժի շառաչյուն: —                        Շառաչուն ջրվեժ:

Անձրևի շաչյուն:                              Պաղպաջուն ջրեր:

Վարար ջրերի գոչգոչյուն: —              Ժպտուն աղջիկ:

Ալիքի ճողփյուն: —                            Սիրուն խաղալիք:

Ա շարքի բառերը-գոյական
Բ շարքի բառերը-ածական

3. Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչուն գետ եմ տեսել:

Լեռներում միայն թնդուն արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը:

Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը: