Մայրենի

Ինքնակենսագրություն (Հովհաննես Թումանյան)

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
Աառանձնացրու որևէ դրվագ, որը քեզ համար ամենատպավորիչն էր:

  Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը. 

Հոգուս հատոր,
Սըրտիս կըտոր),
Դասիս համար
Դու մի հոգար.
Թե կան դասեր,
Կա նաև սեր,
Եվ ինչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին

Մայրենի

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

Երջանիկ                              դժբախտ

համարձակ                          վախկոտ

վերելք                                  վայրէջք

ջարդել                                 նորոգել

բարձրանալ                        իջնել

աղքատ                                ունևոր

2.     Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Եգիպտական բուրգերն ու Սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից են: Անապատականները Սֆինքսը «Սարսափի հայր» են անվանում: Մարդու գլխով ու առյուծի մարմնով ժայռակերտ արձանն առավել սարսափազդու է գիշերը, երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր դիմագծերը հատուկ արտահայտություն են ստանում: Արձանը գլխակապ էլ անի, որպիսին միայն փարավոններն են կրում:

Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու բուրգին մոտենալու իրավունք չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժական հանգիստը: