Մայրենի

Իմ երգը 

  1. Բացատրի՛ր բառերը՝ շնորհք, վերուստ, ճոխ, հանք, բաշխել, երկյուղ։

Շնորհք-տաղանդ, վերուստ-վերևից, ճոխ-հարուստ, հանք-բնական հանքային հումք, որ պարունակում է մետաղներ կամ մետաղային միացություններ, բաշխել-բաժանել, երկյուղ-վախ:

  1. Դուրս գրի՛ր ժխտական նախածանց ունեցող բառեր։

Անտակ, անծեր, անհուն, անվերջ, անհատ

  1. Դուրս գրի՛ր հոմանիշ բառեր։

Անվերջ-անհատ, հարուստ-ճոխ

  1. Ո՞րն է բանաստեղծության արտահայտած գաղափարը։

Իմ կարծիքով բանաստեղծության գաղափարը շորհքի և սիրո մասին է:

  1. Դուրս գրի՛ր ածականններ՝ հատկանիշ ցույց տվող բառեր։

Հարուստ, ճոխ, անտակ, անծեր, բարություն, անհուն, պայծառ

  1. Գանձեր ունեմ անտակ, անծեր․․ Ի՞նչ գանձերի մասին է խոսում Թումանյանը։

Իմ կարծիքով Թումանյանը խոսում էր այն գանձերի մասին որը նրան Աստված էր պարգևել:

  1. Ինչո՞ւ է վերնագրված ,,Իմ երգը,,։

Բանաստեղծը բանաստեղծությունը վերնագրել է <<Իմ երգը>>, քանի որ հեղինակը բնութագրում է իրեն՝ ազատություն, անկախություն, անվախություն, ուրախություն մարդկանց տալու ցանկությունը։