Մայրենի

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  Աստղալի-աստղերով լի:

2. Ո՞ր հատվածներից է երևում, որ Ահմադը ,,տան սիրելի տղան,, էր: 
  Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։

3. Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և  ծառայի հարաբերությունները:
  Նրանց հարաբերությունները շատ ջերմ էր:

4. Պատմվածքից դո՛ւրս գրիր օրհնանքներ:
Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս։― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։ Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է։ Վեր կաց, բալա ջան։  

Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես։ Մեզ մտիցդ գցես ոչ։ Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք։ Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա։