Մայրենի

Ոսկու կարասը

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։
    Աղքատ-հարուստ, անգետ-գիտուն, գոռում-շշնջում, ճշմարիտ-սուտ:
  2. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները:
    Աչքդ լո՛ւս-շնորհավոր,  աչքերը չորս է բաց անում-զարմանում է:
  3. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։
     Վարուցանքի-վար+ուցանքի, թագավոր-թագ+ավոր
  4. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։
    Դա խոսում է մարդու բարուցյան մասին:
  5. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։
    Որովհետև այդ կարասը Աստված գյուղացիներին էր ուղարկել:
Մայրենի

Աշխատանք դասարանում

1. Խմբագրեք պատմությունը ։

Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից. նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։ 

Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․

-Ծերունին այսօր երջանիկ է, չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։ 

Ամբողջ գյուղը հավաքվեց ծերուկին հարցնում էին.

-Քեզ ինչ է պատահել, ինչ է եղել։ 

-Ոչինչ ,-պատասխանում էր ծերուկը,- ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել, բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա թե ինչու եմ երջանիկ։ 

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ-անբախտ, հոգնել-տանջվել, երջանիկ-ուրախ, ջանալ-աշխատել։ 

3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։ 
Դժգոհ-երջանիկ:

4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ 
Ամենադժբախտ, մռայլ, թթված, դժգոհ, թունոտ, երջանիկ:

5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։ 
Պատմության գաղափարը այն է, որ ցանկացած տարիքում մարդիկ կարող են երջանիկ լինեն:

6. Պատմության համար վերնագիր հորինեք։  
Երջանիկ ծերունին: