Մայրենի

28.02.2024

Աշխատանք դասարանում

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1. Բացատրի՛ր բառերը՝ կուսական-բնական վիճակում գտնվող, զուր-իզուր, զիլ-բարձր…

2. Ի՞նչ է պատրանքը, բացատրի՛ր վերնագիրը: 
Երազ:

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝

Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Բացատրի՛ր բառերը։ 
Գահը-թագավորի աթոռ
Հողմը-փոթորիկ

Փորձի՛ր ձևակերպել բանաստեղծության ասելիքը։ 

Оставьте комментарий