Պատմություն

Հայաստանի պատմավարչական բաժանումները

1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ  բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։

Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը  և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։

Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։Մեծ Հայքի բաժանվել է 15 խոշոր նահանգների։

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։

Հ․Հ․ տարածքը կազմում է Մեծ Հայքի 10 տոկոսը։

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։

Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։

12,5 հազ․ քառ․ կմ տարածք։Հայաստանը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների: Առաջին հազարամյակում Վանի Թագավորության օրոք և Հայկազունի, Երվանդակաների գահակալման շրջանում հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ: Չորորդ դարում եղել է Մեծ հայքի և Փոքր հայքի թագավորություններ: մեծ հայքը բաժանված է եղել տասնհինգ նահանգների: Ամենախոշոր նահանգը եղել է Այրարատը, որտեղ էլ գտնվում է մեր Երևանը: Հինգերորդ դարում եղել է բաքրատունիների Թագավորություն, որը գոյատևլ է իննից- տասներկուերորդ դարերում: ժամանակի ընդացկում Օսմանյան թուրքերի իրականացված ցեղասպանության հետևանքով Հայաստանի մեծ մասը հայազրկվել է: այժմ Հայաստանը ունի 30.000 քառ. կիլոմետր տարացք: 1990թ. ծավալված արցախյան պայքարի շնորհիվ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղը, որը զբաղեցնում է 12.5 հազար քառակուսի կմ: Սակայն ցավոոք այժմ լեռնային ղարաբաղը հայազրկվում է ադրբեջանցիների կողմից:

Մայրենի

19.10.2023

1. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

Խոշոր-վիթխարի-ահռելի- մեծ- աժդահա-հսկա:
Երկերեսանի-կեղծավոր-երեսպաշտ-շողոքորթ:
Առատ-պտղաբեր-արգավանդ-բեղուն-բերրի-հուռթի-բարեբեր:
Մեծահռչակ-նշանավոր-հանրածանոթ-երևելի-ականավոր-հանրաճանաչ-անվանի:
Խատուտիկ-խայտաբղետ-երփնախայտ-չալպուտուրիկ-բծավոր:

2.  Անտառ նկարագրի՛ր՝ գործածելով ինչքան հնարավոր է շատ հոմանիշներ:

Անտառը շատ սիրուն է շատ գեղեցիկ է: Անտառը շատ գունեղ և վառերանգ է: Անտառը պատված է կանաչով: Նա շատ գեղեցիկ է աշնանը: Անտառը մի վայր է որտեղ շատ կենդանիներ կան: Բայց հաճախ որսորդները անտառ են գնում որս անելու համար: Անտառը շատ նուրբ է և քնքուշ է:

3. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով:

Նրան աշխատանքից հեռացրեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:

Մատիտներիդ մեջ արդյոք բոլոր գույները կա՞ն:

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր աշխարի մեջ:

Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:

Բերրի խոստումներ տվեց ու գնաց: