Մայրենի

Աշխհարի լավագույն հեքիաթները

Մենք ամեն ուրբաթ գնում ենք գրադարան և ամենքս կարդում ենք մեր նախընտրած Գիրքը: Ես այնտեղ կարդացել եմ աշխհարի լավագույն հեքիաթները գիրքը: Այն ինձ շատ դուր եկավ և շատ հետաքրքիր էր: Նրա մեջ կան շատ հեքիաթներ: Այնդտեղ կան նաև Չինական հեքիաթներ:

Մայրենի

Ուիլյամ Սարոյան․ Նռնենիները

Այդ հեքիաթում տղան պատմում էր իր հորեղբոր անսպառ երևակայության և մեծ երազանքի մասին: Հորեղբայրը ցանկանում է մի ամայի, կակտուսներով և օձերով պատված տարացքը վերածել հրաշալի մրգատու ծառերով լի այգու: Նա պատմում է, որ նրանք այդ տարացքը կմաքրեն, ջուր կքաշեն, դեղձենի, ծիրանենի և շատ նռնենիներ կտնկեն: Այդ մասին իմանում են միայն տղան և հորեղբայրը: Նրանք հրավիրում են մեքսիկացիներին որպեսզի հողը մաքրեն: Եվ այդտպես նրանք սկսեցին անել այդ աշխատանը մինչև ծառ տնկելը: Գումարը վերջանալուն մոտ էր և հորեղբայրը որոշում է եղած գումարը ներդնի միայն նռնենիների վրա՝ հույս ունենալով նռնենիներից ստացած եկամուտով կտնկի մյուս ծառերը: Տարիներն անցնում էին, բայց նռնենիները չէին աճում: Մի քանի տարի հետո մի քանի արկղ նուռ հավաքվեց և ուղարկեցին Չիկագո: Օրերն անցնում էին, բայց Չիկագոյից լուր չկար՝ արդյոք նուռը վաճառվում է թէ ոչ: Հորեղբայրը զանգահարում է Չիկագո և տեղեկանում, որ նուռը չի վաճառվում: Այդտպես արկղերով նուռը յետ են ուղարկում: Հորեղբայրը չի կարողանում հողի վարձը վճարել և ամբողջը վերադարցնում է այդ տարածքի նախկին տիրոջը: Որոշ ժամանակ հետո նրանք որոշում են այցելել իրենց տնկած նռնենիներին և տեսնում են որ տարածքը վերածվել է նախկին տեսքին՝ օձերով և կակտուսներով պատված: