Մայրենի

Համո Սահյան

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:

Մաթեմատիկա

23.04.2024

1075-բ,դ․ Լուծե՛ք հավասարումը.

բ) z – 18,2 = 124,01
124,01 + 18,2 = 142,21
z = 142,21
դ) 654,1 = z – 5037,203։
654,1 + 5037,203 = 5691,303

1076.Կատարե՛ք գործողությունները.

բ) (39,63 + 5,7) ⋅ 100 + (3,565 + 15,001) ⋅ 10 = 4533 + 185,66 = 4718,66

1078.Լուծե՛ք հավասարումը.
բ) 4,52 = x – 10,48 դ) 20,3 = x – 0,45=20,48

Մայրենի

Իմ աշխարհը

Երկրի վրա յուրաքանչյուր մարդ ունի իր աշխարհը: Իմ աշխարհը դա իմ ընտանիքը է, իմ դպրոցն ու ընկերները։ Ես իմ աշխարհը տեսնում եմ շատ գունեղ, պայծառ ու հետաքրքիր: Իմ աշխարհում բոլոր մարդիկ հարգում և գնահատում են միմյանց, քանի որ սա ամենակարևոր բանն է, որ պետք է լինի յուրաքանչյուր մարդու աշխարհում։ Իմ աշխարհը հնարավորությունների և իմ նպատակների աշխարհն է: Այստեղ ես հավատում եմ ինձ ու իմ ուժերին, ձգտում եմ հասնել իմ նպատակներին ու երազանքներին։ Այս աշխարհում սահմանափակումների չկան, կա միայն աճ ու զարգացում ։

Մայրենի

Ի՞նչ է ասում 

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

1. Բացատրի՛ր բառերը՝ կածան-Ոտքի նեղ ճանապարh, քարավան-Որևէ բանով բեռնավորված միատեսակ փոխադրամիջոցների շարասյուն, պատռած-ճղած.,մեծաժխոր-աղմուկ բարձրացնող, ապառաժ-քարի զանգված: 

2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ: 

3. Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել’  ի՞նչ կասի: 

Մաթեմատիկա

22.04.2024

1071.Կատարե՛ք գումարում.
բ) 0,921 + 4,8=4,731, դ) 0,0032 + 1119,69=1,11290, զ) 0,002 + 0,00017=0,0021700։

1072.Կատարե՛ք գումարում.
բ) (–8,75) + (–1,25)=9,910, դ) (–4,38) + (–2,04)=6.312, զ) (–18,203) + (–0,411)=1.154։

1074.Կատարե՛ք գործողությունները.
բ) 1 + 15,07=25,07, դ) 20 + 4,097=2,097, զ) 5,0001 + 18=6,8001։

1085.Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.
ա) 7,02=70,2, բ) 83,204=832,04, գ) 20, դ) 0,008=00,08։

1086.Հետևյալ թվերից յուրաքանչյուրը փոքրացրե՛ք 100 անգամ.
ա) 32,11=,3211 բ) 0,005=,0005 գ) 2,32=,232 դ) 1534,1=1,5341։

Մայրենի

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Նկարագրիր մայրամուտը:
Գեղեցիկ, վայելչադեմ, չքնաղ:
2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:
Ես սիրում եմ այն պահը երբ արևը մայր է մտնում որովհետև այն շատ գեղեցիկ է:

Մաթեմատիկա

18.04.2024

1053.Տասնորդական կոտորակում ստորակետից առաջ գրված է վեց
թվանշան։ Եթե այդ կոտորակը բաժանենք 1000000‐ի, ապա ինչի՞
հավասար կլինի ստացված կոտորակի ամբողջ մասը։

148967,5:1000000=0,1489675

1055.Գործվածքի 1 մետրն արժե 8,5 հազար դրամ: Ի՞նչ կարժենա այդ գործվածքի 10 մետրը:
8,5×10=85

Մայրենի

Եղեգնուհին մաս2

1. Բացատրի՛ր մգեցված բառերը։ 
համբավը-հռչակ, հրաման առնեմ-թույլտվություն ստանալ, խրճիթ-հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն, խափշիկ-աֆրիկյան սևամորթ, նեգր:

2. Ո՞րն է հեքիաթի ասելիքը։ 
Չպետք է նաղանձել ուրիշներին:

3. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս հեքիաթը։ 

Ամենքս պետք է գոհ լինենք մեր կյանքից:

4. Շարադրի՛ր մտքերդ ,,Միայն բարին է անմահ , չարը երկար չի ապրում,, ասավածքի վերաբերյալ։ 

Մաթեմատիկա

17.04.2024

1050.Լուծե՛ք հավասարումը.
բ) 0,4 ⋅ 100 = 40, դ) 2,7 = 270 : 1000, զ) 11,03 = 110,3 : 10:

1051.Գրե՛ք այն թիվը, որը 100 անգամ մեծ է տրված թվից.
բ) 0,1×100=10 դ) 125,1×100=1251,

1060.Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք թվաբանական գործողությունների նշաններից մեկը ( + , – , ⋅ , ։ ), որպեսզի ստացվի հավասարություն

բ) 30 — 25 = 20 : 4,   դ) 7 x 5 = 80 — 45