Մայրենի

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Նկարագրիր մայրամուտը:
Գեղեցիկ, վայելչադեմ, չքնաղ:
2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:
Ես սիրում եմ այն պահը երբ արևը մայր է մտնում որովհետև այն շատ գեղեցիկ է: