Без рубрики
49F63A2F-B3F5-45E7-98D4-00ED7D366E5A

Որքան երկար կարելի է պատմել մայրենի լեզվի մասին, որը սրբություն է մեզ համար:
Ամեն մարդ ճանաչվում է իր մայրենի լեզվով: Ինչ կլիներ, եթե չլիներ մայրենի լեզուն ու մայրենի բարբառը:
Հազարամյակների պատմություն ունի հայոց լեզուն`այդ բարբարոս ու ճկուն լեզուն: Մոռանալ մայրենի լեզուն նշանակում է մոռանալ և կրոնը, և հայրենիքը և այն ամենը, ինչ որ հոգեհարազատ է մարդուն: 

31F99193-C17F-4709-B2EA-C2595AEF02A0

Սուր է եղել մեր լեզուն, որով մենք պաշտպանել ենք մեզ և մեր ազգը: Անփոխարինելի է հայոց լեզուն. այդ հստակ, տոկուն և առնական լեզուն: Ինչքան գեղեցիկ է հնչում, երբ կարդում էս հին դարերում պատմիչների կողմից գրված այդ կախարդական ու առեղծվածային գրերը…
Բազմիցս բանաստեղծները իրենց ստեղծագործություններում գովերգել են մեր մայրենի լեզուն և նմանեցրել մորը, քանի որ երկուսն էլ անփոխարինելի են

Այբուբեն չէ սա՝
Բերդ է անմատույց,
Գանձ է աննվաճ.
Դուռ է փրկության,
Ելք, երբ հույս չկա,
Զարթոնքի նվագ։
Էությունն է մեր,
Ընթացքն ու ուղին,
Թագ ու զորավար.
Ժողովող մի կանչ,
Իմաստուն խորհուրդ,
Լինելու հնար։
Խարիսխը նավի,
Ծառը դպրության,
Կնիքն ինքնության,
Հացն հանապազօր հայի սեղանի,
Ձիրքերի հնձան։
Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,
Ճեմարան ճառի,
Մարզարան մտքի, մատյան հավատքի,
Յուղ՝ անմար ջահի։
Նախահիմքն է մեր,
Շողը մեր հույսի,
Ոգին մեր ճարտար.
Չինարին այգու,
Պարիսպը մեր տան,
Ջրաղացն արդար…
Ռումբն է մեր ռազմի, ռունգը բնազդի, ռահվիրան փառքի,
Սերն ու սիրտն է մեր, սերմը միշտ ծլող,
Վեմ ու վիմագիր։
Տունը ցամաքում, տապանը ջրում,
Րոպեն սլացքում.
Ցորյանը արտում,
Ուղին անհայտում,
Փառքը սխրանքում։
Քիստ ու քաղն է մեր, քանքար ու քնար, քարավան ու ափ.
ԵՎ
Օջախն անմար, օժիտն անհատնում,
Ֆե–ից մինչև Այբ։