Без рубрики

Ածական:

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Գեղեցիկ, խելացի, մեծ Քույր: Ուժեղ, փոքր եղբայր: Հոգատար, լավ մայր: Հիանալի հայր: Բարի տատիկ,: Ծեր պապիկ:

2. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ+ային: ան+վախ, քար+ոտ, մայր+ենի, երկինք+ային, արև+ային, փայտ+եղեն, լեռ(ն)+ային, փողոց+ային, երկաթ+եղեն, ան+օդ, ծաղիկ+ային, եղբայր+աբար, ոսկի+եղեն, արծաթ+եղեն, ծով+ային, ամերիկա+կան, ֆրանսիա+երեն, գերմանիա+երեն:

3․ Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը: Դուրս գրիր այդ ածականները։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ: Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

4. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:
գերադրական աստիճանի ածականներ:

5. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-վատագույն: գեղեցկագույն-ամենա գեղեցիկ: բարձրագույն-ամենաբարձր ամենաազնիվ-ազնվագույն: ամենից հզոր-ամենահզոր: ամենից ահեղ-ամենա ահեղ: համեստագույն-ամենահամեստ: ամենահին-հնագույն: ամենից ծանր-ամենածանր: ամենալուրջ-ամենից լուրջ: ամենից խոշոր-ամենախոշոր:

6․ Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:Ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել: Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են: Աշխարհի ամենից լայն ծառուղին և ամենից երկար փողոցը Բուենոս Այրեսում են:Աշխարհի լայն ծառուղին և երկար փողոցը Բուենոս Այրեսում են:Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում:Մեր մոլորակի վրա հանդիպող ամենզահազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել): Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:Մեր մոլորակի վրա հանդիպող ամենահազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում:

***

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով: