Մաթեմատիկա

Առաջադրանքներ տան համար:

1 Գտե՛ք թվի բոլոր պարզ բաժանարարները․ 

9,15,27, 81, 120

9-9, 1, 3

15-5, 3, 15, 1

27-27, 1, 3, 9

81-81, 1, 3, 27, 9

120-120, 1, 12, 10, 2, 60, 3, 40, 4, 30, 6, 20

2 Հետևյալ թվերը վերլուծեք պարզ արտադրիչների․ 

92, 108, 625, 1024, 704, 888

92=2x2x23

108=2x2x3x3x3

625=5x5x5x5

1024=2x2x2x2x2x37

704=2x2x2x2x2x2x11

888=2x2x2x3x37

3․ Մի թվի պարզ բաժանարարներն են 2-ը, 5-ը և 7-ը։ Գտե՛ք այդ թիվը եթե հայտնի է, որ այն 125-ից մեծ չէ։ 

70

4 Գտեք տրված թվերի ընդհանուր պարզ արտադրիչները․ 

18 և 24=6

25 և 15=5

Մայրենի

Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն:

Հովհանես Թումանյանը իր առաջին ոտանավորը գրել է 10 տարեկանում:Նրա ոտանավորը սիրո մասին էր:Այդ ոտանավորը իր հավանած աղջկան էր Ուղղված:

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Հայրենագիտություն

Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր:

Աժդահակ / Գեղամա լեռներ

Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով: Բացարձակ բարձրությունը 3597, 3 մ է, հարաբերականը՝ մինչև 500 մ։ Գոյացել է  հրաբխային  և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Գեղամա լեռների վիշապաքարերը

Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:Այժմ կանգուն են վիշապաքարերից երկուսը, որոնք գտնվում են Վանքի լճի ափին (Վիշապալիճ):Աժդահակ բարձրանալիս պետք է անպայման տեսնել նաև այդ վիշապաքարերն ու ժայռապատկերները: